News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ուրբաթ սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ վեց երկրների մուտքի արգելքի վերաբերյալ հրամանն իրականացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկուշաբթի ԱՄՆ Գերագույն դատարանը լիազորել էր Դոնալդ Թրամփի վարչակազմին լիարժեք իրականացնել ներգաղթի մասին հրամանագրի բոլոր դրույթները, որն արգելում է վեց երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Արգելքը վերաբերում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Չադի քաղաքացիներին: Բացի այդ, Թրամփն առանձին արգելել է նաեւ ԿԺԴՀ քաղաքացիների եւ Վենեսուելայի պաշտոնյաների մուտքը:

 «Որոշման համաձայն, ոչ մի (նախկինում տրված) վիզա չեղյալ չի հայտարարվի, եւ ենթադրվում է, որ սահմանափակումները (ԱՄՆ մուտք գործելը) մշտական չեն լինի: Սահմանափակումները պայմանական են եւ կաող են վերացվել, եթե երկները ԱՄՆ կառավարության հետ աշխատեն  ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար», - ավում է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ