News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը, հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա, եւ այսօր ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Այսօր, երբ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վրա հարձակվում են, նրանց դուրս են հանում տներից, խոշտանգում, բռնաբարում, սպանում հավատքի համար, մենք պարտավոր ենք դադարեցնել այդ ամենը»,-նշել է նա:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում անցած Կրոնական ազատության միջազգային համաժողովում, ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի պատմության մեջ հզորագույն պետությունն է, ինչը հատուկ պատասխանատվություն է նախատեսում. «Հաշվի առնելով մեր ամբողջ դիվանագիտական թափը, մեր ամբողջ հզորությունը, եթե մեզ չհաջողվի վերջ դնել քրիստոնյաների հալածանքներին, ուրեմն մենք բավարար չենք ջանում»:

Էդ Ռոյսը նշեց, որ վերջին շրջանում այցելել է Իրաքում քրիստոնեական եկեղեցիներ, հանդիպել տեղի քրիստոնյա բնակչության հետ, ինչպես նաեւ՝ Հայաստանում հանդիպել է Մերձավոր Արեւելքից գաղթած քրիստոնյաներին. «Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք ու շարունակելու ենք աջակցել Հայաստանին այն է, որ Հայաստանն ապաստան է տվել բազմաթիվ քրիստոնյա փախստականների»:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Էդ Ռոյսը նշեց, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Նինվեի հովտում պայմաններ ստեղծել, որպեսզի Իրաքի քրիստոնյա բնակչությունը վերադառնա հայրենի հող, սակայն այս պահին Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաներից շատերը դեռեւս ապաստանի կարիքն ունեն. «Մենք խորը հարգանք ենք տածում եւ բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու եւ քրիստոնյաներին ապաստան տալու գործում»:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ եւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ փորձում են Հայաստանի համար հավելյալ ամերիկյան օգնություն ապահովել, որն այնուհետեւ կտրամադրվի Հայաստանում ապաստան գտած Իրաքի եւ Սիրիայի հայերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ