News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


29-ամյա Մարինե Մելքոնյանն օրերս է կեսարյան հատումով լույս աշխարհ բերել երկրորդ որդուն. երիտասարդ կնոջ աչքերում ուրախությունն ու թախիծը միախառնված են: Սոցիալապես ծանր պայմաններում ապրող երիտասարդ ընտանիքի օրական եկամուտը 3000 դրամ է, որով հազիվ են կարողանում հոգալ մանկահասակ երեխաների սննդի եւ հագուստի խնդիրը:

5 օրական եւ 1,5 տարեկան երեխաներին սառը ու խոնավ սենյակում տաքացնելու միակ ճանապարհը վերմակներն ու սենյակի անկյունում դրված փոքրիկ ու ժանգոտված փայտի վառարանն է:

«Հիմա ներկա պահին տանը ոչնչով չեմ կարողանում տաքացնել, նույնիսկ 1000 դրամ գումար չունեի, որ հիվանդանոցից դուրս գրվեի, տուն գայի, ընկերուհիս է օգնել: Հիմա իմ համար կարեւորն այն է, որ տան վարձը տամ, որ ձմռան կեսին երեխաներիս հետ դրսում չմնամ, գոնե ամուսնուս աշխատավարձն էլ հացի ու կոմունալի գումար համար հասցնեմ»,- ասում է Մարինեն թեքելով հայացքը, որպեսզի ցույց չտա արցունքները:

Ընտանիքի միակ աշխատողը  հայրն է, որը մշտական աշխատանք չունի.  նրա օրական վաստակած 3 հազար դրամը չի բավականացնում լուծելու ամենաառաջնային խնդիրները: Հիվանդանոցից նոր դուրս գրված կինն ու 1,5 տարեկան երեխան բազմոցին են քնում, իսկ նորածինը` կոտրված մահճակալին:

«Ամուսնուս աշխատավարձով հասցրեցինք միայն վառարան գնել, իսկ վառելափայտ` չհասցրինք: Երեխեքիս հագուստով օգնել են, միայն տակդիրով ու սնունդով կուզեի օգնեին»,-ասաց Մարինեն:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094 212732 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ