News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայկական ներմուծող ընկերությունները տարբերություն չեն տեսնում ԵՏՄ-ից եւ երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելու միջեւ: Այս մասին նրանք իրենց մտահոգության մասին հայտնեցին Ծաղկաձորում ընթացող «Հարկային ոլորտի և բիզնեսի զարգացմանն աջակցող» թեմայով սեմինար-խորհրդակցության ժամանակ:

«ԵՏՄ-ի գլխավոր գաղափարախոսությունն այն է, որ ծառայությունների ու ապրանքների տեղափոխում պետք է տեղի ունենա ԵՏՄ երկրների միջեւ, ոչ թե ներմուծում, չպետք է լինի ներմուծման խնդիր: Մենք ներմուծող ընկերություն ենք եւ այդ առումով խնդիրներ ունենք: Այսօր ապրանքներ բերելիս ԵՏՄ-ից դա նույն ձեւով է կիրառվում, ինչպես երրորդ երկրների դեպքում: Այսինքն ոչ մի տարբերություն չկա այդ ապրանքը ԵՏՄ երկրներից է եկել, թե երրորդ երկրներից»,-ասաց ընկերություններից մեկի ներկայացուցիչը:

Ի պատասխան, հարկային ոլորտի մասնագետ, Հայաստանի ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի աշխատակից Ասանեթ Ալոյանը նշեց, որ իսկապես, ԵՏՄ-ում մաքսային ընդհանուր սահման է գործում, դրա համար չկան ներմուծման ընթացակարգեր ԵՏՄ-ի ներսում. «Բայց քանի որ ԵՏՄ մյուս երկրների հետ Հայաստանը սահման չունի, այլ երկրի միջով են ապրանքները գալիս, դրա համար ցամաքային ճանապարհով ապրանքներ բերելու դեպքում կա տարանցում ընթացակարգը: Այլ ընթացակարգեր չկան, հետեւաբար չկա մաքսատուրք, մաքսային վճար եւ այլն»:

Այդուհանդերձ, գործաարները նշեցին, որ նոր հարկային օրենսգրիրը, որն ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից, հստակ չի սահմանում հասկացությունները, որ օրենսգրքում կա եւ ապրանքների տեղափոխում, եւ ապրանքների ներմուծում:

Այս առնչությամբ, ՊԵԿ-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ Հարկային օրենսգիրքը հունվարի 1-ից ուժի մեջ չի մտնելու այն տեսքով, որով ներկայացված է այսօր քննարկման մասնակիցներին. «Արդեն կա կառավարության հավանությանն արժանացած օրինագիծ, բավական ընդգրկուն, որով որոշ վերանայումներ են արվում օրենսգրքում: մասնավորապես, նշվում են մի քանի դեպքեր, երբ ակտիվների տեղաշարժը գրանցման ենթակա չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ