News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պաղեստինը կոչ է անում ՄԱԿ հովանու ներքո միջազգային կոնֆերանս կազմակերպել այն  բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք էր ճանաչել, որպեսզի եւս մեկ անգամ հաստատի Պաղեստինի խնդրում գործող միջազգային  բանաձեւերը։ Այս մասին ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Վասել Աբու Յուսիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ն մեկուսացած է ամբողջ աշխարհի արձագանքի առաջ, որը խոսում է այս արարքների վտանգավորության մասին։ Մենք ձգտում ենք խաղաղության միջազգային կոնֆերանս կազմակերպել ՄԱԿ հովանու ներքո մեր ընկերների՝ ՌԴ-ի,  Չինաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ, որպեսզի հաստատենք, որ Պաղեստինի խնդրի դեպքում անհրաժեշտ է հավատարիմ մնալ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի բանաձեւերին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8-ին արտահերթ նիստ էր գումարել՝ նվիրված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն։ Բոլոր 14 անդամ պետությունները հրաժարվել են սատարել ԱՄՆ նախագահի որոշումը եւ քննադատել են այն։ Սակայն հաշվի առնելով ԱՄՆ վետոյի իրավունքը՝ ԱԽ-ն համատեղ հայտարարություն կամ բանաձեւ չի ընդունել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ