News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Արդվին նահանգի Հոփայի շրջանում հոկտեմբերին ձերբակալված Նուրջան Վայիչը եւ Ջեմիլ Աքսուն ազատ են արձակվել։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը  «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության առաջնորդ եւ «Սոցիալիստ կանանց խորհրդարանի խոսնակ Նուրջան Վայիչին եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Հոփայի գրասենյակի նախագահ Ջեմիլ Աքսուին ազատ արձակելու որոշում է կայացրել։

Նուրջան Վայիչը եւ Ջեմիլ Աքսուն ձերբակալվել էին հոկտեմբերին։

Ջեմիլ Աքսուի կինը դեռ շարունակվում է կալանքի տակ մնալ։ Ջեմիլ Աքսուն եւ կինը մեղադրվում են սոցցանցերում վիրավորական գրառում կատարելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ