News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ նրա մտերիմ համախոհների կողմից հնարավոր ծովային շրջափակումը Փհենյանը կգնահատի որպես պատերազմի անմիջական հայտարարություն: Այդ մասին դեկտեմբերի 10-ին գրում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական «Նոդոն սինմուն» պարբերականը:

«Միացյալ Նահանգների ու նրա հետեւորդների ծովային շրջափակումը մենք կդիտարկենք որպես մեր հանրապետության ինքնավարության ու արժանապատվության դեմ ագրեսիա, ինչպես նաեւ որպես պատերազմի հրապարակային եւս մեկ հայտարարություն: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, որպեսզի հակամիջոցներ ձեռք առնենք՝ այդ ծրագրերի գործնական իրականացման ականատեսը լինելու դեպքում», - ասվում է հոդվածում:

Նոյեմբերի 29-ի հրթիռային փորձարկումից հետո ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վաշինգթոնը կողմ է Հյուսիսային Կորեայի նավային ստորաբաժանումների միջազգային ճնշման միջոցները նոր մակարդակի վրա դնելուն: Ամեն դեպքում, հարավկորեական Yonhap գործակալությունը հետո հաղորդել էր, որ Կորեայի հանրապետությունն ու ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողություններ՝ ներառյալ ծովային շրջափակում, այս պահին չեն ծրագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ