News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրեշչատիկայում հանրահավաքից հետո, դեկտեմբերի 10-ին Կիեւում տեղի ունեցած «Իմպիչմենտի համար երթի» մասնակիցների մի մասը եկել է Փառքի հրապարակ, որտեղ ժամանակավոր մեկուսարանում գտնվում է Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի ռուխ» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Ակցիայի մասնակիցները գոռում են  «Միշային ազատ արձակել, Պորոշենկոյին՝ քնատախտամածին»,  «Միշային ազատություն», «Միշա մենք քեզ հետ ենք», «Ոստիկանությունը ժողովրդի հետ է» եւ այլն:
Բացի այդ, Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը Անկախության Մայդանի բեմից հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունը «հատել է կարմիր գիծը»:

«Մենք ուզում ենք մարդիկ ավելի լավ ապրեն, քան վերջին 4 տարիներին: Պորոշենկոն շատ բան էր խոստացել: Միգուցե նա ուզում էր անել, բայց չկարողացավ: Քաղաքականությունը բիզնես չէ, մարդիկ ապրանք չեն», - ասել է Սանդրան:

«Նրանք հատել են կարմիր գիծը», - հավելել է նա:

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինային փոփոխություններ են պետք:

 «Առանց Միխայիլի դժվար է, բայց նա ասել է չհանձնվեք», - ասել է Սանդրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ