News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սկանդինավիայում 430 գայլերից բաղկացած մեկուսացված պոպուլյացիան շատ ինբրեդային է: Այն առաջացել է մի քանի կենդանիներից, որոնց այդ տարածաշրջան են բերել 1980-1990-ականներին, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Շվեդ, նորվեգացի եւ ամերկացի կենսաբանները միավորվել են, որպեսզի այդ պոպուլյացիայում ինբրիդինգի ճշգրիտ աստիճանը պարզեն: Նրանք ուսումնասիրել են 100 գայլերի ԴՆԹ-ն եւ բավական աղետալի պատկեր են հայտնաբերել:

Պոպուլյացիայի սկզբնավորողները Նորվեգիայում հայտնվել են 80-ականների սկզբին: 10 տարի անց նրանց ընտանիքին միացել է ռուս-ֆինննական «ներգաղթյալը»:

Այդ ժամանակ պոպուլյացիան սկսել է ընդլայնվել, իսկ 2000-ականներին Նորվեգիայում եւ Շվեդիայում մոտ 80 հասուն գայլ է արդեն եղել:

Սակայն պոպուլյացիան մեկ առանձնահատկություն ուներ. 26 տարվա ընթացում Նորվեգիա 4-5 նոր օտար գայլեր են եկել: Մյուսները ինբրեդային ճանապարհով են բազմացել:

Սա ազդել է սկանդինավյան պոպուլյացիայի վրա: Նրանց ձագերի մոտ կմախքի եւ ատամների դեֆեկտներ են նկատվում, նրանք հազվադեպ են ապրում, որոշ արուներ ի վիճակի չեն բազմանալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ