News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լուքսոր քաղաքի Կոմ Էլ Խիտանում Ամենհոտեփ III փարավոնի տաճարի ավերակների տեղում հայտնաբերվել է պատերազմի աստվածուհի Սեխմետի 12 արձան: Գտածոների մասին պատմել է Եգիպտոսի Հնությունների հարցով բարձրագույն խորհդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ գտածոները լիովին նման են նախկինում հայտնաբերված աստվածուհու մյուս արձաններին:

Դեկտեմբերի սկզբին հնագետները նույն տեղում գտել էին աստվածուհու հուշարձանները, որոնցում ինչպես  ավանդաբար աստվածուհին պատկերված է առյուծի գլխով՝ սեւ գրանիտից: Նրանցից շատերի բարձրությունը 2 մետրի էր հասնում:

 «Նաեւ այս արտեֆակտերի օգնությամբ մենք հույս ունենք տաճարի գտնվելու ճշգրիտ վայրը պարզել, որն ամբողջությամբ ավերվել էր, ինչպես նաեւ Ամենհոտեփ III փարավոնի ժամանակաշրջանի այլ գանձեր գտնենք եւ հետագայում տաճարի վերականգման աշխատանքերը սկսենք», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ