News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքով՝ ԱՄՆ-ն «գործը իր ձեռքը կվերցնի», եթե Չինաստանը ԿԺԴՀ հետ կապված իրավիճակը կարգավորելու համար ավելին չանի, հաղորդում է Fox News-ը:

«Չինաստանը կարող է ավելին անել, եւ մենք նրանց վրա այս հարցում որքան կարող ենք ճնշում ենք գործադրում… Եթե Չինաստանը ավելին չանի, մենք ինքներս կզբաղնեք հարցով, եւ կսկսենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել», - ասել է Հեյլին:

Վերջին տարիներին ԿԺԴՀ-ն զբաղված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների եւ դրանց համար միջուկային մարտագլխիկների ստեղծմամբ՝ վկայակոչելով ԱՄՆ-ից եկող սպառնալիքը: Յուրաքանչյուր անգամ ուժեղացնելով պատժամիջոցները՝ ՄԱԿ-ը դեռեւս չի կարողացել հասնել Փհենյանի հրթիռամիջուկային ակտիվության դադարեցմանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ