News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները սկսվել են ավելի վաղ՝ մինչեւ  դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին։

Դեսպանը հիշեցրել է, որ այս տարի նշվում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ այդ հարաբերությունների զարգացման գործում մեծ խթան էր 2012 թվականին Հայաստանի  նախագահի կատարած այցը Ճապոնիա:

Դեսպան նշել է, որ գործնականում ակտիվ հարաբերությունները դիվանագիտականից ավելի հին են: «Իրականում մեր հարաբերությունները զարգացում են ապրում 1988 թվականից, երբ պատմության մեջ առաջին անգամ Ճապոնիան Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո փրկարարներ էր ուղարկել Հայաստան: Սա էլ հենց հարաբերությունների սկիզբն էր»,- ասել է դեսպանը:

Ըստ դիվանագետի, միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավարար չէ երկրների միջեւ լավ հարաբերությունների համար: «Կան նաեւ այլ ոլորտներ, որոնք մենք կցանկանայինք զարգացնել»,-ընդգծել է դեսպանը:

Պատասխանելով տարիներ շարունակ Ճապոնիայի կառավարության կողմից հայկական կողմին ցուցաբերվող աջակցության մասին հարցին՝ դեսպանը նշեց, որ այն կազմում է մոտ 450 մլն դոլար, այդ թվում՝ դոնորների կողմից տրամադրված միջոցներ։ Այս միջոցների օգնությամբ Հայաստանում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Դեսպանը առանձնապես ընդգծել է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացված ծրագրերը, որոնք ընդգրկում են ոչ միայն տեխնիկական օժանդակության, այլեւ Ճապոնիայում մասնագետների վերապատրաստման եւ ուսուցման ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ