News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ես միջնորդել եմ հանրապետության նախագահին, որ Արենի համայնքի ղեկավարին ների: Այս մասին, ասյօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, համայնքի ղեկավարն անմեղ էր, ու փորձում էին գործ հարուցել գյուղապետի վրա, որ իբրեւ թե Արենի վարչական տարածքում գտնվող քարանձավն ապօրինի սննդի օբյեկտի կառուցման համար է տրամադրել:

«Այսօր բոլորի երազանքն է ունենալ արդար համայնքապետեր, մինչդեռ դեռեւս չկա դրա համար անհրաժեշտ գործիքակազմ»,-ասաց նա:

Հարցին, թե նախագահի այն հայտարարությունը, որ 2018-ից այլեւս նման դրսեւորումները ոչ մեկին չեն ներվելու, արդյոք չի՞ նշանակում, որ մինչեւ տարեվերջ կարելի է չարաշահումներ անել, դրանից հետո միայն վերահսկողություն կսահմանվի, Բագրատյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ հասկացել, դուք վերլուծական պատճառահետեւանքային կապը ձեր ուզած կերպ եք հասկացել: Ես հասկացել եմ, որ եղել են բացթողումներ, ոչ թե հանցագործություններ: Եղել են փող տուն տանելու դեպքեր. պատժվել են տուգանքով կամ աշխատանքից ազատվելով, այլ ոչ թե քրգործ են հարուցել»:

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյանի խոսքը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ նշել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ