News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի կողմից սարքած շինծու քրեական գործի արդյունքում 8 ամիս անազատության մեջ գտնվող ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովին քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ են արձակել: Առողջական ծանր վիճակում գտնվող Սուրեն Խաչատուրովին ՔԿՀ-ից դուրս են հանել շտապօգնության մեքենայով եւ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի կասեցվել էր ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը: Սուրեն Խաչատուրովը երկար ժամանակ ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ի պաշտոնե նա վերահսկողություն է իրականացրել այլ անձանց, այդ թվում նաեւ ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի օբյեկտների նկատմամաբ: Նա բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել նրա օբյեկտում, որից հետո, ըստ Խաչատուրովի, Թելման Իսմաիլովը հաշվեհարդար է փորձել տեսնել նրանից եւ շինծու քրեական գործ է սարքել նրա նկատմամբ: Սուրեն Խաչատուրովի նկատմամբ քրեական հետախուզում է սկսվել, որից հետո հասկացել է, որ Ռուսաստանի իշխանությունների կամայականություներից չի կարող պաշտպանվել եւ լքել է Ռուսաստանի տարածքը:

Հայաստան տեղափոխվելուց հետո նա վատառողջ է եղել, գտնվել է հիվանդանոցում: Այդ ժամանակ էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ արդեն 8 ամիս է նա անազատության մեջ է գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ