News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարական տա՝ հաշվի առնելով այն, որ Կոնգրեսի որոշ անդամների սեռական ոտնձգությունների մասին սկանդալները կարիերայի ավարտի են հանգեցրել, հաղորդում էIndependent-ը:

Նա հիշեցրել է, որ սեատոր Էլ Ֆրանկենը «ճիշտ է համարել հրաժարական տալը»:

 «Կա նախագահ, որին շատ կանայք մեղադրում են հարձակումների մեջ, որը տեսանյութում ասում է, որ ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամաբ: Միգուցե, նա ցանկանա մտածել այդ մասին», - ասել է նա:

Ավելի վաղ, դեմոկրատ սենտորներ Ջեֆ Մերկլին եւ Քորի Բուկերը ենթադրել են, որ#MeToo շարժումը (հեշթեգ, որը կանայք օգտագործում են սեռական ոտնձգությունների մասին պատմելու համար-խմբ.) պետք է ստիպի վերանայել կանանց պատմությունները, որոնք Թրամփին 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ