News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, բողոքի ակցիա է իրականացրել Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց:

Կուսակցության անդամներն իրենց հետ բերել էին կարտոֆիլ եւ կանաչի: Նշենք, որ կարտոֆիլների վրա փակցված էին ՀՀԿ-ականների լուսանկարներ:

Լրագրողների հետ զրույցում Մարինա Խաչատրյանը հիշեցրեց վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, Հայաստանում շուրջ 60 հազար ծայրահեղ աղքատ մարդ կա:

«Հայաստանի իշխանություններն աղքատությունն օգտագործում են որպես գործոն՝ հնարավորինս ավելի կառավարելի եւ հնազանդ պահել ժողովրդին եւ հնարավորություն ունենալ վերարտադրվել»,- կուսակցության հայտարարությունից մեջբերում արեց Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Հակոբ Հակոբյանն օրեր առաջ հայտարարել էին, որ թանկացումը չի վնասի աղքատներին՝ նշելով, որ նրանք սովորաբար կարտոֆիլ են ուտում, որն էլ չի թանկացել: Խոսրով Հարությունյա­նը մասնավորապես հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Եթե միսը թանկ է, կամ էժան, ին­քը գումար չունի՝ միս գնե­լու, շարունակում է կարտոֆիլ օգտա­գործել»:

Մարինա Խաչատրյանը ՀՀԿ-ի դիմաց հայտարարեց, որ Հակոբյանն ու Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնեն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ