News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ նախընտրական արշավի ժամանակ առաջացած սեքսուալ սկանդալը, կարծես թե, նոր թափ է ստանում:

Սեռական ոտնձգությունների մասին զանգվածային բացահայտումների լույսի ներքո, որոնք ջրի երես դուրս եկան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սկանդալից հետո, Թրամփին կրկին հիշեցրել են իր անցյալի արկածների մասին:

Անցյալ շաբաթվա վերջին մի քանի դեմոկրատ սենատորներ ասել էին, որ Թրամփը պետք է հրաժարական տա` ոտնձգությունների մասին մեղադրանքների հետ կապված:

Իսկ այսօր NBC հեռուստաալիքի «Megyn Kelly Today» հեռուստաալիքի հաղորդման ժամանակ Թրամփի  երեք «զոհերը» հերթական անգամ կիսվել են  Թրամփի հետ  շփվելու իրենց հիշողություններով:

Ջեսիկա Լիդսը վստահեցնում է, որ ինքնաթիռում առաջին դասում թռչելու ժամանակ, Թրամփը իր կողքին էր նստած: Հանկարծ նա բարձրացրել է նստատեղի արմնկակալը, եւ սկսել է «ձեռք տալ եւ համբուրել նրան»:

Սամանթա Հոլվեյը 2006-ին «Միս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի մասնակից էր: Նրա խոսքով՝ Թրամփը հանդերձասրահ մտավ այն ժամանակ, երբ մասնակիցները կիսահագնված էին եւ տան տիրոջ պես սկսեց նրանց նայել:

Ռեյչել Կրուկսը պատմել է, որ Թրամփը համբուրել է իր շրթունքները, երբ իրենն գրասենյակում ներկայացրել են:

Նրանք բոլորը Թրամփի սեքսուալ ախորժակի զոհերին կոչ են արել բարձրաձայնել իրենց մասին: Ի դեպ քարոզարշավի ժամանակ նրանք 18-ն էին:

Սպիտակ Տունը այս հայտարարությունները անվանել է «շատ դեպքերում լիովին վիճելի», ավելացնելով, որ այդ կեղծ հայտարարությունների ընտրված ժամանակը եւ անհեթեթությունը խոսում են շատ բաների մասին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ