News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ageis Ashore հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի երկու համալիրներից յուրաքանչյուրը, որոնք Տոկիոն մտադիր է գնել ԱՄՆ-ից եւ տեղակայել Ճապոնիայում, կարժենա մոտ 100 մլրդ իեն (ավելի քան 881 մլն դոլար): Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Ի սկզբանէ մեկ Aegis Ashore համալիրի դիմաց նախատեսվում էր վճարել մոտ 80 մլրդ իեն (մոտ 705 մլն դոլար): Սակայն հետագայում որոշվեց համալրել դրանք ավելի թանկ սարքավորումներով, մասնավորապես՝ ռադարներով:

Նախատեսվում է, որ երկու Aegis Ashore համալիրները կտեղակայվեն Ճապոնիայի զինված ուժերի՝ հյուսիսային Ակիտա պրեֆեկտուրայում եւ կենտրոնական Յամագուտիում գտնվող պոլիգոններում: Տոկիոյում կարծում են, որ դա թույլ կտա պաշտպանել ամբողջ երկրի տարածքը հնարավոր հրթիռային հարվածից: Այս շրջաններում մոտ ապագայում նախատեսվում է հետազոտություն անցկացնել` շրջակա միջավայրի վրա նոր զինատեսակի հնարավոր ազդեցությունը պարզելու համար:

ՀՀՊ համակարգի համալիրների տեղակայման համար նախապատրաստական աշխատանքները արագացնելու նպատակով կառավարությունը նաեւ որոշում է կայացրել ընթացիկ ֆինանսական տարվա (ավարտվում է 2018 թվականի մարտի 31-ին) լրացուցիչ բյուջեից հատկացնել 2.1 միլիարդ իեն (18 միլիոն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ