News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Հայաստանի քաղաքական կապերը գերազանց են։ Այս մասին  դեկտեմբերի 12-ին՝ ասուլիսի ժամանակ,  հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Դիվանագետը հավելեց, որ ցանկանում է նպաստել հարաբերությունների զարգացմանը եւս մի քանի ուղղություններով: Նախեւառաջ, դեսպանը ընդգծեց համալսարանական եւ ընդհանուր կրթական ոլորտի կարեւորությունը: «Օրինակ, Հայաստանում ֆրանսիական համալսարանը հաջողված օրինակ է»,- ասաց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ համալսարանն արդեն 2000 ուսանող ունի, իսկ հաջորդ տարի կավելանա եւս մեկ՝ թվով  հինգերորդ  ֆակուլտետը՝ կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի։ «Սա շատ կարեւոր ոլորտ է Հայաստանի համար, եւ շուկայում պահանջարկ ունի»,-նշեց նա:

«Ֆրանսիական շատ ընկերություններ կան, որոնք ՏՏ ոլորտում ցանկանում են ամրապնդել հարաբերությունները հայաստանյան ընկերությունների հետ: Ֆակուլտետ բացելով՝  մենք ձգտում ենք աջակցել Հայաստանին զարգացնել այս ուղղությունը»,-շեշտել է դեսպանը: Նրա խոսքով՝ ֆրանսիական կողմը հետաքրքրված  է ֆրանսերենով  կրթական համակարգի ստեղծմամբ՝ մանկապարտեզից մինչեւ համալսարան:

 «Իմ ցանկությունն է ավելի խորացնել  հարաբերությունները եւ նոր հեռանկարներ բացել»,-նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ