News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը քննարկելու համար մեկ շաբաթը բավարար չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգայի ժողովի արտահերթ նիստում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Շատ կուզենայի, որ այս օրենքն այնպիսի դրույթներ պարունակեր, որոնք Հայաստան ներդրումներ կբերեր, բայց չկա այդ ամեն ինչը, երկրորդ հանգամանքը՝ վերաբերմունքն է էս օրենքներին: Պարոն Անանյան, Դուք ամբողջությամբ տիրապետում եք նյութին, բայց մենք ժամանակ չունենք դրան ծանոթանալու: Էս օրենքը բերել եք Ազգային ժողով եւ ասում եք՝ մեկ շաբաթում դրական կամ բացասական եզրակացություն տվեք: Գործադիրի մտածելակերպ ունեցող մարդ եմ եւ կարծում եմ եւ տեղյակ եմ, թե գործադիրում ինչպես են էդ խնդիրները լուծվում: Համապատասխան խմբեր են ստեղծել, որոնք այս օրենքի վրա աշխատել են, չեմ բացառում, որ այս օրենքի վրա աշխատողները նաեւ պրեմիաներ են ստացել, բազմաթիվ քննարկումներ են եղել ձեր կաբինետում, նախարարի կաբինետում եւ հիմա բերել եք Ազգային ժողով եւ ասում եք՝ մեկ շաբաթում օրենքին դրական կամ բացասական եզրակացություն տվեք»:

Արամ Սարգսյանը նշեց, որ այս օրենքին «դեմ» է քվեարկելու:

Տպել
Ամենաշատ