News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ  նախկին պետքարտուղար Ջոն Քերրին «խայտառակություն» է որակել Փարիզում կլիմայի մասին համաձայնագրի միջազգային գագաթնաժողովին ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների բացակայությունը, հայտնում է AFP–ն։

Մոտ 60 համաշխարհային առաջնորդներ, հարյուրավոր նախարարներ, ընկերությունների ղեկավարներ եւ բնապահպաններ հավաքվել են Փարիզում «Մեկ պալատ» գագաթնաժողովին, որը նվիրված է կլիմայի փոփոխությանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից։

Թրամփին գագաթնաժողովին չեն հրավիրել, ԱՄՆ դաշնային կառավարությունը ներկայացված է եղել Փարիզում ԱՄՆ դեսպանատան՝ մեծությամբ երկրորդ դիվանագետ Բրենթ Հարդթի մակարդակով։

Քերիի խոսքով՝ դա ավելին է, քան պարզապես հիասթափություն, իրականում դա խայտառակություն է։ Նա նշել է, որ Փարիզի համաձայնագրի շուրջ աշխատանքն ընթանում էր 26 տարի, եւ խայտառակվել է մարդկանց կողմից, որոնք գիտությունից ոչինչ չեն հասկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ