Միացյալ Նահանգներում հայտնաբերել են բանտարկյալի, որը 20 տարի փախուստի մեջ է եղել: AP-ի տվյալներով՝ 66-ամյա Հասան Սալեհը կալանավորվել է անցյալ ամիս այն բանից հետո, երբ Լիբանանից Նյու Յորք է վերադարձել:
Ըստ իրավապահ մարմինների՝ Սալեհը, երբ ցանկացել է վերադառնալ երկիր, իմացել է, որ ԱՄՆ-ում հետախուզման մեջ է հայտարարված:
Նա Բրեդֆորդում գտնվող դաշնային դատարանից փախել է 1997-ին: Միչիգանում կոկաինի վաճառքի համար նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: