News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը  գիտակցում է, որ թանկացումների վերաբերյալ կառավարության բացատրությունները եւ թոշակները չբարձրացնելու արդարացումները չեն կերակրի ժողովրդին, սակայն սփոփում է, որ առանց կարագ ուտելու էլ կարելի է երջանիկ ապրել։ Այս մասին Գալուստ Սահակյանն ասաց NEWS.am—ի հետ զրույցում։

«Մենք միշտ էլ այս պրոցեսների մեջ եղել ենք այս տարիների ընթացքում։ Դուք մտածում եք հանկարծ, որ եթե կառավարությունը թոշակները 2 հազար դրամով բարձրացներ, հնարավո՞ր էր լինելու կարագ առնել։ Թոշակներն ու աշխատավարձերը չենք բարձրացնում, որպեսզի հնարավորինս ապահովենք երկրի անվտանգությունը եւ մրցունակ ճանաչվենք։ Քաղաքական տեսակետից էս բացատրությունները ժողովրդին ոչինչ չեն տալիս, ժողովուրդը կարող է հասկանա էդ մասին, բայց միեւնույն է՝ չի կարողանում ապրի։ Մի մտածեք, որ հայ ժողովուրդը, ես, դու, չքավորները, մարդիկ էս աշխարհից վերանալու են, որովհետեւ կարագը թանկացել է։ Մենք ապրելու ենք, եւ շատ երջանիկ ժամանակներ են»,–ասաց Գալուստ Սահակյանը։

Ժողովրդի գոյատեւելու վերաբերյալ հարցադրումները վիրավորեցին Գալուստ Սահակյանին։ «Դուք խոսում եք հայ ժողովրդի մասին, ոչ թե հարեւան եսիմ ինչ ժողովրդի մասին, որոնք նման դեպքերում մտածում են՝ կկործանվեն։ Ես չեմ կարծում, որ եթե թոշակ ու աշխատավարձ բարձրացվեն, ձեր ասած թանկացումների դեմը կառնվեն»։ Անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, որ աղքատությունը Հանրապետական իշխանությանը ձեռնտու է, քանի որ 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանելով կարողանալու է ապահովել վերարտադրությունը, Սահակյանը հակադարձեց, թե դա միայն Հանրապետականի ձեռքի գործը չէ. «Մի պատկերացրեք, որ 10 հազար դրամը միայն ՀՀԿ–ն է տալիս ընտրվելու համար։ Ես կասեի՝ բոլորն են տալիս, ովքեր հնարավորութուն ունեն, շատ դժվար է հաշվարկել՝ ով ինչ պայմաններում ինչ արեց»։ 

Նա հորդորեց անուններ չպահանջել. «Չեմ ուզում առանձին–առանձին ասել, բավականաչափ ասել եմ լրագրողներին։ Օրինակի համար, ինչի՞ ՀՀՇ–ն չանցավ, «Ելք»–ը անցավ, դե հիմա ինձ բացատրեք՝ ո՞նց եղավ։ Ես գիտեմ՝ ովքեր են փող բաժանում, ինչի ու ինչ պրոցեսների տակ են լինում։ Բոլոր մեղադրանքները գցում են իշխանությունների վրա։ Ես ասեմ՝ չի կարելի կոնկրետ ասել՝ ով է բաժանել ընտրություններին»։ Մեր զրուցակիցը հավատացրեց, որ 100 հազար դրամ էլ տար, իրեն չէին ընտրի, քանի որ «ընտրողը վստահ է, որ Գալուստ Սահակյանը դրամաշահառու չէ»։

Տպել
Ամենաշատ