News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը ստիպված է եղել «բացատրել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական թվիթը: Մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հավաստիացրել է, որ սենատոր Քիրստեն Գիլիբրանդի մասին գրված թվիթը «ընդհանրապես սեքսիստական չէ»:

Թրամփը քննադատել է սենատորին` անվանելով «մակերեսային մարդ» եւ Սենատում Դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի «սպասուհի»: Նա նաեւ ասել է, որ ոչ այնքան վաղուց, Գիլիբրանդը եկել է «իր գրասենյակ է եւ աղաչել  է քարոզարշավում ներդրումներ կատարելու համար»՝ նշելով, որ «դրա համար պատրաստ է ամեն ինչի»:

Գիլիբրանդը թվիթը  «սեքսիստական զրպարտանք» է անվանել, իսկ Թրամփը անտեսել է լրագրողի հարցը թվիթի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ