News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի գիշերը Լեհաստանի սեյմի պատգամավորները վստահության քվե են տվել Մատեուշ Մորավեցկու ղեկավարած նոր կառավարությանը, ինչը կառավարությունը փոխելու համար անհրաժեշտ երկրի օրենսդրությամբ նախատեսված վերջին ընթացակարգն էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վստահության քվեին կողմ է քվեարկել 243 պատգամավոր, դեմ՝ 192, ոչ մի ձեռնպահ չի եղել:

Անցած շաբաթ Բեատա Շիդլոյի ղեկավարած Լեհաստանի կառավարությունը հրաժարական էր ներկայացրել: Երկրի նախագահ Անջեյ Դուդան վարչապետի պաշտոնում առաջարկել էր իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ներկայացուցիչ, փոխվարչապետ Մատեուշ Մորավեցկու թեկնածությունը: Նոր կառավարությունը երկուշաբթի երդվել է:

Ի դեպ, բոլոր նախարարները մնացել են իրենց պաշտոններում: Միակ տեղափոխությունը եղել է փոխվարչապետ Մորավեցկու, որը հիմա վարչապետն է, եւ վարչապետ Բեատա Շիդլոյի միջեւ, որը հիմա կզբաղեցնի փոխվարչապետ պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ