News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Տոկ- TV»-ն  Վրաստանում միակ ռուսալեզու հեռուստաալիքն է, որը նոր տարում սկսում է հեռարձակվել  Սամցխե-Ջավախքում: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը: 

Հեռուստաընկերության հիմնադիրներից  մեկը Նաթիա Կուպրաշվիլին է: Նրա խոսքերով, նոր ալիք ստեղծելու գաղափարը հասունացավ այն բանից հետո, երբ  ԱՄՆ-ի դեսպանատան աջակցության շնորհիվ Սամցխե-Ջավախքում   կառուցվեց  թվային հեռահաղորդակցման ցանց:

Ալիքի հաղորդման համար նախատեսված սարքավորումը տեղադրված է Դամալա գյուղի մոտակայքում գտնվող  լեռան վրա, ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա։ Ալիքի ազդանշանը տարածվում է նաև այն գյուղերի վրա, որտեղ վրացական ալիքները ընդհանրապես չէին հեռարձակվում:

Պարտավորության համաձայն, ալիքը պետք է հեռարձակվի վրացերեն եւ ռուսերեն լեզուներով, առնվազն օրական 12 ժամ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ