News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Բրիսբեն ավստրալիական քաղաքում ուկրաինուհի զբոսաշրջիկ Տատյանա Նազարովան բռնել է 2,5 մ երկարությամբ օձին։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

«Ավստրալիայում սովորական օր էր։ Մենք օձ ենք բռնում»,-ասում է Տատյանան տեսանյությում՝ օձին պարկը մտցնելով։

Աղջիկը պատմել է, որ նա այդ երեկոն իր ընկերոջ հետ էր անցկացնւմ, ով օձեր է որսում։ Տղամարդուն զանգել են եւ խնդրել, որ նա բռնի ոչ հեռու գտնվող մի տուն մտած պիթոնին, որը ներս էր սողացել ետնադռնով։  Տատյանան միշտ վախեցել էր օձերից, սակայն այս անգամ որոշել է փորձել իրեն եւ խնդրել է ընկերոջը իրեն հետը տանել։

Արդյունքում, Նազարովան կարճ սեւ զգեստով եւ բարձրակրունկներով բռնել է հսկայական պիթոնին։ Լրագրողները նրան անվանել են «Ավստրալիայի ամենանորաձեւ օձերի որսորդ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ