News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական  շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ նաեւ հանգստյան օրերին։

Մինչեւ Ամանոր Երեւանի եւ Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների գերակշիռ մասը բաց կլինի շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի բաժանորդները կարողանան նախապատրաստվել տոնական օրերին։

Բացի այդ, Երեւանի եւ մարզերի որոշ վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կաշխատեն նաեւ տոն օրերին՝ 2018 թ․հունվարի 3-ից մինչեւ հունվարի 7-ը։

«Ամանորյա տոնական օրերին մեր հաճախորդները ցանկանում են կապի մեջ մնալ իրենց մտերիմների հետ, բոլորին շնորհավորելու հնարավորություն ունենալ, նաեւ մեր որակյալ եւ մատչելի հեռախոսների տեսքով նվերներ մատուցել։ Եվ մենք մեր պարտքն ենք համարում նրանց տրամադրել այդ հնարավորությունը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նախատոնական հանգստյան օրերին աշխատող գրասենյակները բաց են լինելու իրենց աշխատանքային ժամերին համապատասխան, իսկ տոն օրերին՝ ժամը 12։00-ից մինչեւ 16։00-ը։ Բացառություն կկազմեն Հյուսիսային պողոտայի եւ Ամիրյան փողոցի գրասենյակները, որոնք կաշխատեն 11։00-ից մինչեւ 22։00-ը, եւ Երեւան Մոլլում գտնվող գրասենյակը, որը բաց կլինի 11։00-ից մինչեւ 20։00-ը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական եւ դիլերական Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ