News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիայում 2018 թվականի մայիսին պետք է ուժի մեջ մտներ բարերում եւ ռեստորաններում ծխելու արգելքը: սակայն իշխանությունները ստիպված էին վերանայել այս օրենքի որոշ դրույթներ՝ կապված Սեբաստյան Քուրցի ղեկավարած Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության եւ Հայնց Քրիսթիան Շտրախեի ղեկավարած ծայրահեղ աջ Ազատության կուսակցության միջեւ համաձայնության հասնելու հետ:  Երկու կուսակցությունները քննարկում են հոկտեմբերին անցկացված ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցը, եւ Ազատության կուսակցությունը համաձայնվել է պահպանողականների հետ կոալիցիա ստեղծել պայմանով, որ ծխելու ամբողջական արգելք չի լինի, փոխանցում է «Կոմերսանտը»:

Օրենքում կատարված լրացումների շրջանակում բարերի եւ ռեստորանների տերերին իրավունք կվերապահվի ինքնուրույն որոշել՝ իրենց հաստատություններում ծխելն արգելել, թե ոչ:

Օրենքի մյուս դրույթներն անփոփոխ են մնում, եւ 2018 թվականի մայիսից ծխելը կարգելվի ավտոմեքենայի մեջ, բարերի եւ ռեստորանների նույնիսկ ծխարաններում ծխել կարգելվի մինչեւ 18 տարեկաններին: Դրանից զատ, տարիքը, երբ քաղաքացիները կարող են, ծխախոտ գնել, կմեծացվի 16-ից մինչեւ 18 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ