News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՄՔԴ դատախազ Ֆաթու Բենսուդան Անվտանգության խորհրդին կոչ է արել Սուդանի նախագահի կալանավորմանը հասնել:

Նա հիշեցրել է, որ վերջերս Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը այցելել է մի շարք երկրներ, այդ թվում Հորդանան եւ Ռուսաստան, սակայն այնտեղ նրան չեն կալանավորել: Նրա խոսքով՝ ՄՔԴ-ն բազմիցս կոչ է արել բոլոր երկրներին կալանավորել Սուդանի առաջնորդին եւ նրան միջազգային արդարադատությանը հանձնել:

2009-ի մարտին 4-ին ՄՔԴ-ն դատախազի խնդրանքով նախագահին կալանավորելու հրամանագիր էր տվել՝ ռազմական հանցագործործթյուներրի եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների հիման վրա:

Դատախազը հիշեցրել է Հռոմի կարգավիճակի անդամ պետություններին եւ ԱԽ անդամ բոլոր պետություններին նախագահին կալանավորելու եւ միջազգային արդարադատությանը հանձնել կոչով ուղղված նամակի մասին:

«Ես կոչ եմ անում այդ խորհուրդին քայլեր ձեռնարկել ՄՔԴ հանձնարարականները իրականացնելու համար», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ