News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի գները չորեքշաբթի անկում ապրելուց հետո հինգշաբթի կրկին բարձրացել են՝ կապված ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ռեկորդային աճի եւ բենզինի պահուստների հետագա ավելացման հետ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Հյուսիսային ծովի կարեւորագույն նավթամուղերից մեկի՝ Forties Pipeline System-ի աշխատանքի դադարեցումը, որը կարող է ձգվել մի քանի շաբաթ, նավթային շուկայում նպաստում է նավթի գների բարձրացմանը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել  են  0,36 դոլարով (0,58 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,80 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  (NYMEX) WTI տեսակի նավթի էլեկտրոնային սակարկությունների արդյունքում, հունվարյան պայմանագրերի արժեքն ավելացել է 0,10 դոլարով (0,18 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,70 դոլարի: Ուրբաթ շուկայի փակվելու ժամանակ Brent տեսակի նավթն էժանացել էր 0,90 դոլարով (1,42 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով  62,44 դոլարի, իսկ WTI տեսակի նավթը՝ 0,54 դոլարով (0,95 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով  56,60 դոլարի:

ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել է ութ շաբաթ շարունակ՝ մեկ օրում հասնելով 73 հազար բարելից մինչեւ 9,780 միլիոն բարել՝ սահմանելով նոր ռեկորդ։ Ամեն շաբաթ այս տվյալներն աճի տեմպեր են գրանցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ