News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից  սեպտեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածում Մյանմարում մահացել է առնվազն 9 հազար ռոհինջա մուսուլման, որոնցից շուրջ 6,7 հազարը սպանվել են: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում, հաղորդում է «Գազետա»-ն:

Նշվում է, որ սպանված ռոհինջաների շարքում է մինչեւ 5 տարեկան մոտ 730 երեխա: Կազմակերպությունը նաեւ հայտարարել է, որ Մյանմարից Բանգլադեշ է փախել ավելի քան 626 հազար մարդ:

«Մենք հանդիպել եւ զրուցել ենք Մյանմարում բռնության զոհերի հետ, ովքեր այժմ ապաստան են գտել Բանգլադեշի գերմարդաշատ, հակասանիտարական ճամբարներում: Այն, ինչ մենք տեսանք, ցնցող էր՝ ինչպես մարդկանց քանակի առումով, ովքեր մեզ պատմեցին բռնության արդյունքում մահացած իրենց ընտանիքների անդամների մասին, այնպես էլ միջոցների առումով, որոնցով սպանել էին իրենց հարազատներին»,- պատմել է կազմակերպության բժշկական տնօրեն Սիդնի Վոնգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ