News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խո Վան Լանգը հոր հետ միասին, ով Հարավային Վիետնամի բանակի վետերան է, 1971 թվականին փախել է Քուանգ Նգայ նահանգի իր փոքրիկ գյուղից: Կենդանի մնալու համար տղան 40 տարի շարունակ անտառներում է ապրել եւ սնվել առնետներով՝ կարծելով, որ պատերազմը դեռ շարունակվում է, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով  Metro-ն:

85-ամյա Խո Վան Թխանը գյուղից փախչելու որոշումը կայացրել է ամերիկյան ռումբի պայթյունի հետեւանքով իր կնոջ եւ երկու քույրերի մահից հետո: Ինչից հետո նա իր որդու հետ թաքնվել է մարդկանցից՝ վախենալով, որ իրենք եւս կարող են սպանվել:

Հայրն ու որդին ծառերի վրա են ապրել, իսկ հագուստի փոխարեն ծառակեղեւից պատրաստված փաթաթաշոր են կրել: Տեղի բնակիչները գտել են նրանց միայն 2013 թվականին: Այժմ նրանք դանդաղորեն հարմարվում են քաղաքակրթությանը եւ ապրում տանը՝  իրենց համար սովորական դարձած ջունգլիներից քիչ հեռու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ