News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ հյուրընկալել է Միության մի շարք անդամների: NEWS.am-ն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի եւ երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրել պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանին, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանին, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Իրինա Զոլոտովային եւ  կոմպոզիտոր Զոհրապ Փարեմուզյանին: Երեւան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, անձնվեր եւ արդյունավետ գործունեության համար Հայաստանի կոմպոզիտորների միության «Երիտասարդական» հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը եւ  «Մանկական եւ երգչախմբային» մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանն էլ պարգեւատրվել են «Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Տպել
Ամենաշատ