News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր խնդիրն է առաջիկա հինգ տարիների ընթացքում միգրացիան հասցնել զրոյական մակարդակի։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Խոսելով 2040 թվականին չորս միլիոն բնակչություն ունենալու տեսլականի մասին՝ նախագահը նշել է. «Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է։ Բայց ես համարում եմ, որ իրատեսական է»։

Նախագահը նշել է, թե կոնկրետ հիմա գործողությունների ծրագիր չկա, թե ամեն տարի ինչ պիտի անենք։ «Ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը դրանով է զբաղված։ Մեր առաջիկա խնդիրն է հինգ տարիների ընթացքում միգրացիան հասցնել զրոյական մակարդակի։ Որ դրական լինի Հայաստանի համար։ Միայն բնական աճով մենք չենք կարող հասնել տեսանելի ապագայում չորս միլիոնի»,- նշել է նա եւ հավելել. «Ուստի մի կողմից լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների վիճակին, պիտի կարողանանք այս ժամանակահատվածում նաեւ հնարավորություն ստեղծել ներգաղթի համար։ Սա շատ իրատեսական եմ համարում։ Շատ մարդիկ, որոնք արտագաղթել են Հայաստանից, չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եւ այդ մարդկանց կարելի է վերադարձնել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ