News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կուզեի դիմավորել Նոր տարին լավ, դրական տրամադրությամբ, սակայն ստիպված չեմ: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

Ըստ վերջինիս՝ դա պայմանավորված է նրանով, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը, բացառությամբ մի քանի նոր դեմքերի եւ մոտեցումների որոշ փոփոխության, նոր գաղափարներ եւ արմատապես նոր մոտեցումներ, որոնք կարող էին փոխել բնակչության կյանքի որակը, չի առաջարկել. «Մարդկանց մոտ հույս եւ հավատ ծնվեց: Մարդիկ հավատում եւ սպասում էին ինչ-որ տնտեսական փոփոխությունների, սակայն շուտով՝ ընդամենը 1-2 ամիս անց, ակնհայտ դարձավ, որ ոչինչ չի փոխվի», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ անցած տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ՝ փոփոխություններ ակնկալելու կարիք չկա, ամեն ինչ նույնն է մնալու:

Միեւնույն ժամանակ, ըստ ընդդիմադիր գործչի, հանրապետության զարգացմանը եւ տնտեսական աճին խոչընդոտող հիմնական գործոնը երկրում գոյություն ունեցող տնտեսական մոդելն է, որն իրեն սպառել է: Հայաստանի ձախողումները տարբեր ոլորտներում, ըստ Վահագն Խաչատրյանի, հենց այս գործոնով են պայմանավորված, քանի որ երկրում չեն նվազում կամ դադարում գործազրկության աճը, արտագաղթի գործընթացը եւ այլն,:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ անգամ եթե Հայաստանում կա դրական տնտեսական աճ, ապա դա մեծապես պայմանավորված է ոչ թե ներքին, այլ արտաքին գործոններով: Մասնավորապես, Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է ռուսական շուկայում տիրող իրավիճակով և Ռուսաստանում տիրող իրավիճակով ընդհանրապես:

«Իսկ մոտ ապագայում Ռուսաստանում տնտեսական աճը չի ակնկալվում, եւ դա ակնհայտ է, քանի որ տվյալ երկրի քաղաքացիների կենսամակարդակը շարունակում է ընկնել: Նշված հանգամանքը չի կարող չազդել Հայաստանի վրա: Ինչպես նշում են որոշ ռուս փորձագետներ, վերջին չորս տարվա ընթացքում Ռուսաստանի բնակչության եկամուտները նվազում են եւ շարունակում են նվազել»,- եզրափակել է Վահագն Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ