News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թլիկ գյուղի մոտ Երեւանի բնակիչ, 1997թ. ծնված Կառլեն Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչին:

Կ.Գրիգորյանի դիակը հայտնաբերվել է 2017թ. փետրվարի 26-ին՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1992թ., շարժառիթը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղեւորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 25-ամյա բնակիչը Երեւանի Լենինգրադյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Կ.Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ:

Պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ուղեւորվել են Գյումրի՝ Երեւան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհով։ Ժամը 17-ի սահմաններում շեղվել են հիմնական ճանապարհից եւ  կանգ առել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղ մոտ, որտեղ 25-ամյա երիտասարդը տուժողի մեքենան հափշտակելու նպատակով հարձակում է գործել վարորդի վրա եւ  դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս կրծքավանդակի եւ պարանոցի հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ 25-ամյա երիտասարդը տուժողին ավտոմեքենայից հանել է եւ թողել գյուղամիջյան ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենայով փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն, շուրջ 400մ անցնելով, ավտոմեքենան մնացել է ձյան մեջ, ուստիեւ՝ ճանապարհը շարունակել է ոտքով եւ հայտնաբերվել իրավապահների կողմից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ