News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի սաների հետ և հանդես է եկել դասախոսությամբ՝ «Աշխատաշուկայի  պահանջները և ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով։

Ճեմարանը հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է իրականացնում ՝ կարևորելով սաների մասնագիտական կողմնորոշումը:

Հանդիպման ընթացքում Beeline-ի ղեկավարը ներկայացրել է ժամանակակից աշխատաշուկայի պահանջները և այդ պահանջներին համապատասխանելու գործիքները։

«Աշխարհը դեռ երբեք այսքան արագ չի փոփոխվել, ինչպես 21-րդ դարում, ու սա վերաբերում է նաև աշխատաշուկային։ Որոշ մասնագիտություններ վերանում են, մյուսներն ի հայտ են գալիս, և այդ գործընթացը շարունակվելու է։ Յուրաքանչյուր նոր սերունդ պետք է ավելի ու ավելի ճկուն գտնվի։ «ՎԵՈՆ Արմենիա»-ն որպես գործատու և ես որպես այդ ընկերության ղեկավար շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում միշտ լինեն լավ պատրսատված, ուժեղ կադրեր, որոնք կկարողանան կողմնորոշվել ժամանակակից իրողություններում և պատրաստ կլինեն միշտ սովորել ու զարգանալ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ի ղեկավարի հետ այս հանդիպումը դարձավ Ճեմարանի հետ համագործակցության շարունակությունը: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ճեմարանականները մասնակցեցին Beeline համալսարանի կազմակերպած բիզնես խաղին, որի ընթացքում լավագույնը ճանաչված աշակերտն աշխատանքի հնարավորություն ստացավ ընկերությունում, իսկ պահուստային թիմում ընդգրկված մյուս երկու սաները մասնակցեցին անձնային աճի դասընթացների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ