News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 28-ին հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 31-ամյա կինը դատապարտվեց 1.5 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Արմինեն հունիսի 28-ին ժամը 20:20-ի սահմաններում մեքենան վարել է Իսակով պողոտայի կողմից Մայրաքաղաքային փողոցով դեպի Էջմիածին: Այդ ընթացքում 31-ամյա կինը որտեղ թույլ է տվել ՃԵ կանոնների խախտում եւ մեքենայի հետևի ձախակողմյան մասով վրաերթի ենթարկել հետիոտն Օնիկ Հ.-ին՝ պատճառելով մահ:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արմինեին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 1 տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով: Միեւնույն ժամանակ դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում հունիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. 31-ամյա Արմինե Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ