News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Սլովակիայի կենտրոնական մասում գտնվող Զվոլեն շրջանում  ուղեւորափոխադրող գնացքը ուրբաթ բախվել է ապրանքատար գնացքի հետ, տասը մարդ վիրավորվել է: Այս մասին լրագրողներին ասել է շրջանի հրշեջ վարչության ներկայացուցիչ Դուշան Գանցկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բարեբախտաբար, գնացքները բախվել են ցածր արագությամբ: Տուժածներին օգնելու համար շտապօգնություն է կանչվել: Լուրջ վնասվածքներ չեն գրանցվել», - ասել է Գանցկոն:

Վթարի վայրում  երկաթուղային երթեւեկությունը կասեցվել է: Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news