News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook –ի հետազոտողերը խոստովանել են, որ սոցցանցում նորություններին հետեւելը կարող է վնասակար լինել մարդու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝վկայակոչելով ընկերության բլոգը։

«Դժվար հարց՝ կարող է արդյոք սոցցանցում անցկացված ժամանակը վնաս պատճառել» վերնագրով հոդվածում Facebook –ի հետազոտողներ Դեւիդ Գինզբերգն ու Մոյրա Բուրկեն հանգել են այն եզրակացության, որ լրահոսի պասիվ դիտումը կարող է անբարենպաստ լինել մարդկանց հոգեկան առողջության համար։

«Մի խոսքով, երբ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում ինֆորմացիայի պասիվ ընկալման վրա․․․ հետագայում նրանց ինքնազգացողությունը վատանում է», - ասվում է հոդվածում։

Որպես օրինակ ներկայացվում է այն փորձը, որը իրականացվել է Միչիգանյան համալսարանի ուսանողների շրջանում։ Ոմանց խնդրել են տասը րոպե կարդալ լրահոսը , մյուսներին ՝ գրառումներ հրապարակել ու ընկերներին գրել։ Առաջին խմբի ուսանողների տրամադրւթյունը օրվա վերջում ավելի վատ էր, քան երկրորդ խմբինը։

Facebook –ի հետազոտողները ենթադրում են, որ «այլ մարդկանց մասին անընդհատ նորություններ կարդալը կարող է բացասական սոցիալական համեմատությունների պատճառ դառնալ»։

Այդուհանդերձ, ընկերությունը օգտատերերին կոչ է անում Facebook –ում ավելի շատ ժամանակ անցկացնել՝ օրինակ հին ընկերների հետ շփվել, զրուցել փոքր խմբերի շրջանակում կամ էլ ընկերների հետ կոնտենտ փոխանակել՝ ըստ հետազոտողների դա կարող է օգտատերերին երջանկացնել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ