News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ կառավարությանը փոխանցել Եգիպտոսի հետ օդային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի նախագիծը: Այս մասին լրագրողներին ասել է Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, հաղորդում է Kommersant.ru-ն:

Նա ավելացրել է, որ երկրները կսկսեն քննարկել չարտերային չվերթների վերսկսումը, երբ դրանց համար ենթակառուցվածքները պատրաստ կլինեն:

Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ օդային հաղորդակցությունը կարող է վերսկսվել մինչեւ 2018 թվականի փետրվարի 1-ը: Առաջին կանոնավոր չվերթները, ինչպես եւ սպասվում էր, կկատարվեն դեպի Կահիրե: Իսկ գարնանը կողմերը պատրաստվում են քննարկել Խուրգադա եւ Շարմ Էլ Շեյխի հանգստավայրերի չարտերային չվերթների վերականգնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ