News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնը հայտարարել է  արդեն 17 նահանգներում գրանցված նոր վարակի վտանգի մասին։ Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը փոխանցվում է շների ձագերի հետ շփման միջոցով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն։

Ներկայումս բժիշկներին դիմել է 97 մարդ, նրանցից 22-ը հոսպիտալացվել է։ Նրանց մոտ հայտնաբերվել է կամպիլոբակտերիաներ՝ միկրոօրգանիզմներ, որոնք առաջացնում են փորլուծություն, թուլություն, ցավ որովայնում, փսխում եւ բարձր ջերմություն: Ընդգծվում է, որ բակտերիաները վտանգավոր են ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար, սակայն շների մոտ հիվանդության ախտանիշները միշտ չէ, որ երեւում են։

Գիտնականներին հաջողվել է պարզել վարակի աղբյուրը։ Պարզվում է, որ հիվանդների մեծ մասը շփում է ունեցել Petland կենդանաբանական խանութի շների ձագերի հետ։ Հիվանդներից մի քանիսն էլ այդ ընկերության աշխատակիցներ են։

Վարակից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կենդանիների հետ շփումից հետո ձեռքերը լավ լվանալ: Կենտրոնի մասնագետներն ընդգծում են, որ հիվանդության նշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ