News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, որին նախօրեին դատարանը խիստ ռեժիմի գաղութում 8 տարվա ազատազրկման էր դատապարտել, պատմել է, թե ինչպես է իր առաջին գիշերն անցել մեկուսարանում: Նրա հետ հարցազրույցը հրապարակվում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Քանի դեռ դատավճիռը ուժի մեջ չի մտել, Ուլյուկաեւը պատիժը կրում է թիվ 1 դաշնային մեկուսարանում, որը նաեւ անվանում եմ «Կրեմլի կենտրոն»: Բացի նախկին պաշտոնյայից, այնտեղ գտտվում է նաեւ 103 մարդ:

Մինչեւ կոկորդս կուշտ եմ շփումից, ասում է նախկին նախարարը:

«Եթե դա հնարավոր է, ես կցանկանայի գոնե որոշ ժամանակ մենակ մնալ: Ինձ համար հոգեբանորեն դժվար կլինի, եթե խցիկում նոր մարդիկ հայտնվեն»:

Այժմ Ուլյուկաեւը կարանտինում է (տեւում է 10 օր), դա նշանակում է, որ նա խցիկում մենակ է:

Բայց հետո, նրա մոտ պետք է նոր մարդկանց բերեն կամ նրան տեղափոխեն այլ մեկուսարան, որտեղ արդեն մարդիկ կան:

Դուք հու՞յս ունեիք, որ ուրբաթ Ձեզ չեն կալանավորի

Ես պատրանքներ չունեի անարդար դատավճռի համար: Բայց ես ենթադրում էի, որ մինչեւ բողոքարկումը խափանման միջոցը չեն փոխի: Չէ որ դատավճիռը մինչեւ բողոքարկումը ուժի մեջ չի մտնում: Ինչի համար են ինձ մեկուսարան բերել: Ես կարող էի տնային կյալանքում մնալ, քանի որ այս ամբողջ ընթացքում ես խախտում չեն արել: Վստահ էի, որ ինձ չեն կալանավորի:

Բժիշկը հետազոտե՞լ է Ձեզ

Այո, ամեն ինչ կարգին է: Երեկ երեկոյան ես հուզվել էի եւ ճնշումս բարձրացավ: Հիմա ամեն ինչ լավ է: Փոխանցեք հարազատներիս, որ չանհանգստանան: Պետք չէ ինձ համար լաց լինել: Դա ուղղակի իմ կյանքի մի դրվագ է: Ես կդիմանամ:

Ձեզ հոգեբան կամ այլ բժիշկ պե՞տք է

Ես էլ վատ հոգեբան չեմ: Ատամնաբույժ է պետք, բայց այսօր նա արդեն ինձ չի ըւնդունի: Դատավորը չթույլատրեց ատամնաբույժի մոտ գնալ, երբ ես խնդրում է, դեռ տնային կալանքում գտնվելու ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ