News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրյուսելը վտանգ է ներկայացնում մեր ազգային պետությունների գոյության համար, հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարի Լը Պենը դեկտեմբերի 16-ին Պրահայում Եվրախորհրդարանի «Ազգերի եւ ազատության Եվրոպա» աջ խմբակցության համագումարի ժամանակ, հայտնում է dpa -ն:

Լը Պենը Եվրամիությանը անվանել է «աղետի դատապարտված» կազմակերպություն:

Ազգային ճակատի ղեկավարի խոսքով՝ «Եվրոպայի համար շատ լավ նորություն էր» Ավստրիայի պահպանողական ժողովրդավարական կուսակցության եւ Ավստրիայի աջ պոպուլիստական կուսակցության միջեւ Ավստրիայում կառավարական կոալիցիա կազմելու համաձայնագիրը:

«Միգրացիայի դեմ ամուր փակված դռներ»

Աջակողմյան եվրոպական կուսակցությունների ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել ներգաղթին: Մասնավորապես, Նիդերլանդների Ազատության կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսը հույս է հայտնել, որ «չեխերը իրենց դռները փակ են պահում» զանգվածային միգրացիայից պաշտպանվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ