News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել է Պյոտր Ցիգանկովը։

«Նա հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար։ Վրաց գործընկերների հետ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը»,-Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի:

Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել էր: Ձերբակալվել են Երեւանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը եւ 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:

Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում էր:

Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը եւ օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան եւ «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:

Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվել էին նաեւ Երեւանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:

Աշոտ Մանուկյանը եւս ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ