News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տարիներ շարունակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գաղտնի ուսումնասիրել է չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ), հաղորդում է DW-ն։

Ամեն տարի գրեթե  22 միլիոն դոլար է հատկացվել  «Օդում եւ տիեզերքում սպառնալիքների հայտնաբերման ծրագրին»՝ թաքցնելով այն ընդհանուր ռազմական բյուջետային հատկացման մեջ։ Այս մասին հաղորդում  են The New York Times-ը եւ Politico-ն։

Պարբերականները հաղորդում են,որ այս ծրագիրը մեկնարկել է 2007 թվականին: Պենտագոնը հաստատել է այս տեղեկությունը, ընդգծելով, սակայն, որ նախագիծը  2012 թվականին կրճատվել է ծախսերի խնայողության համար: Այնուամենայնիվ, պարբերականների աղբյուրները հայտնում են, որ ֆինանսավորման ավարտից հետո Պենտագոնի աշխատակիցները իրենց հիմնական պարտականությունների հետ մեկտեղ շարունակել են ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին նյութեր:

• Politico.Պենտագոնում մինչեւ 2012-ը ակտիվ ուսումնասիրում էին ՉԹՕ ֆենոմենը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ