News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամենաազդեցիկ հորդանանյան գործարարներից մեկը՝ պաղեստինցի միլիարդատեր Սաբիհ ալ Մասրիին Սաուդյան իշխանությունները ազատ են եւ նա վերադարձել է Էր Ռիադում գտնվող իր տուն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝  վկայակոչելով միլիարդատիրոջը մոտ կանգնած աղբյուրները։

Ակնկալվում է, որ մոտ ապագայում նա երկրից հեռանալու հնարավորություն կունենա:

Ալ Մասրին ձերբակալվել էր Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շրջանակներում: Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին` «կոռուպցիայի հետ կապված տեղեկության» շուրջ հարցաքննության համար, հաղորդում է Al Jazeera-ն: Գործարարը ազատ էր արձակվել առանց մեղադրանքի:

Ալ Մասրին տարածաշրջանի խոշորագույն բանկերից մեկի՝ Arab Bank-ի նախագահն է, որը գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամանում, ինչպես նաեւ Zara Investment Holding-ի հիմնադիրն է: Մասրին նաեւ պաղեստինցի ամենահարուստ մարդու՝ արդյունաբերող Մունիբ ալ Մասրիի եղբորորդին է: Միլիարդատերը Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունի, թեեւ պաղեստինցի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ