News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանում Շարուրի 15 շենքի դիմաց կոտրել են կայանված վիճակում գտնվող 68-ամյա Ռաֆիկ Գ.-ին պատկանող Ford Transit մակնիշի 11 ԼՏ 023 համարանիշի ավտոմեքենայի հետեւի ապակին եւ այնտեղից գողացել ավտոմեքենայի պահեստամասեր, յուղեր, «անտիֆրիզ», եւ այլ իրեր:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, տուժած Ռաֆիկ Գ.-ն հայտնել է, որ հափշտակել են, ընդհանուր առմամբ, մոտ 1 մլն դրամ առժողության ապրանքներ: Ռաֆիկ Գ.-ն Տավուշի մարզից ժամանել էր Երեւան՝ գնումներ կատարելու եւ այցելեր էր փեսայի տուն ու արդեն առավոտյան նկատել էր, որ ավտոմեքենայի միջից որոշ ապրանքներ գողացել են:

Տպել
Ամենաշատ