News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ փոխել է իր հայացքները սեռական բնույթի հարցերի շուրջ եւ այսուհետ հանդես է գալիս նույնասեռական ամուսնությունների օգտին: Այս մասին նա հայտարարել է իր հայրենի Դավանո քաղաքում կազմակերպված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով New York Post-ը:

Պետության ղեկավարի խոսքերով` նա պատրաստ է նույնիսկ անհրաժեշտ փոփոխություններ կատարել երկրի Ընտանեկան օրենսգրքում: «Ի՞նչ կարիք կա պարտադրել բարոյականություն, որը այլեւս չի աշխատում», - հարցրել է նախագահը՝ հավելելով, որ նա կողմ է նույնասեռական ամուսնություններին, «եթե դա ժամանակակից աշխարհի միտում է»:

«Եթե դա ձեզ ավելի երջանիկ կդարձնի, ապա ես կողմ եմ», - ասել է նա: Պետության ղեկավարը նաեւ առաջարկել է հավաքվածներին ընտրել մի թեկնածու, որը կներկայացնի իրենց շահերը կառավարությունում:

Ինչպես նշում է The Telegraph-ը, նախկինում Դուտերտեն հայտնի էր նույնասեռական միությունների դեմ իր խիստ դիրքորոշմամբ՝ հայտարարելով, որ Ֆիլիպիններում ամուսնություն է համարվում միայն տղամարդկանց եւ կանանց միությունը: Ըստ Inquirer-ի տեղեկության՝ նախագահը խոստովանել է, որ ունի նույնասեռական հարազատներ: Բացի այդ, նա կատակել է, որ ինքը եւս մտածել է երկսեռական դառնալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ